211652_close_icon
views-count2085 դիտում article-date 19:19 09-01-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 8-ից 9-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ընտրական իրավունքի խախտման, ինքնասպանության հասցնելու, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, ապօրինի ծառահատման 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր