211652_close_icon
views-count1742 դիտում article-date 19:03 09-01-2019

Տոմաս Տուխել. Դեմբելեն մի քիչ խենթ տղա է

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»: «Ուսմանը հսկայական տաղանդով հրաշալի խաղացող է: Ես յուրաքանչյուր մարզման ժամանակ հաճույք էի ստանում նրա տաղանդից: Նա համակրելի տղա է, բայց մի փոքր խենթոտ է: Նրա հետ երբեք ձանձրալի չի լինում: Երբ Դեմբելեն կենտրոնացած է, նա կարող է ցանկացած նպատակի հասնել: Մեր առաջին զրույցի ընթացքում նա ինձ ասաց. «Ես ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»»: Եվ հիմա այնտեղ է: Նա շատ բանի կարող է հասնել, եթե շարունակի կենտրոնացած լինել և ամեն օր առաջադիմի: Ինձ շատ է դուրս գալիս Դեմբելեն, մենք միասին հիանալի տարի անցկացրեցինք», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր