211652_close_icon
views-count3555 դիտում article-date 18:34 09-01-2019

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։ Հիմնադրամի անունից առաջադրված խորհրդի անդամներն են ԿԳ նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս. Գոգյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը և այլք: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հրաժարվել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: [u]ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․[/u] [b]Կառավարության կողմից առաջադրված[/b] Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Ս․ Գոգյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ [b]ԿԳՆ-ի կողմից առաջադրված[/b] Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն Ռ․ Կարապետյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Գ․ Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն [b]Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված[/b] Ն․ Հարությունյան – ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Մ․ Ապրեսյան – ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր Է․ Հարությունյան – ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր Գ․ Հաջյան – ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․ Ռ․ Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Վաղարշյան – ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Աթանեսյան – ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ․ գ․ դ․, պրոֆեսոր Ս․ Շուքուրյան – ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզ․ գ․ դ․, պրոֆեսոր [b]Ուսանողության կողմից ընտրված[/b] Ա․ Սողոմոնյան – ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Ռ․ Խաչատրյան – ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Դ․ Ափոյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Բ․ Հովհաննիսյան – ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գ․ Մանուկյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Ս․ Ղազարյան – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Ա․ Գարեգինյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Ա․ Մնացականյան – ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի։

Նմանատիպ նյութեր