211652_close_icon
views-count3251 դիտում article-date 19:32 09-01-2019

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է բացօթյա առևտրի օրինական վաճառակետերի ցանկն՝ ըստ վարչական շրջանների

Ստորեւ բացօթյա առեւտրի օրինական վաճառակետերի ցանկն է՝ ըստ վարչական շրջանների: Այս պահի դրությամբ, վաճառակետերը կբավականացնեն: Այնուհանդերձ, եթե անհրաժեշտություն ծագի, քաղաքապետարանը պատրաստ է լրացուցիչ տեղեր կազմակերպել: -Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջրին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ: - Կենտրոն - Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար: - Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ: - Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում: - Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար: - Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում: - Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա: - Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց - Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց - Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում): - Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր