211652_close_icon
views-count1994 դիտում article-date 17:45 09-01-2019

Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արամայիս Գրիգորյանին ազատել սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ պետական համակարգում փոփոխությունների թվին է դասվում նաև Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարումը:

Նմանատիպ նյութեր