211652_close_icon
views-count2364 դիտում article-date 18:10 09-01-2019

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին Դավիթ Տոնոյանին է փոխանցել ս.թ. փետրվարի 17-ից 21-ը կայանալիք «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը: Ընդունելով հրավերը, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունից բացի, ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և զինվորական նվագախումբը կմասնակցեն հանդիսավոր արարողություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր