211652_close_icon
views-count1455 դիտում article-date 16:35 09-01-2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր հարցերով դիմած քաղաքացիներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 8-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր