2898 դիտում
16:02 09-01-2019
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահին
Հունվարի 8-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:
Դեսպան Փոլադյանը նշեց, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։
Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձավ նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ արեց Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։
Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի ունեցավ ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, մատնանշեց միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծեց իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։
Նմանատիպ նյութեր
629 դիտում
20:01 03-09-2014
Դեսպան Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի նախագահին
795 դիտում
13:25 25-02-2014
Դեսպան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
2931 դիտում
23:38 20-12-2016
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության նախագահին
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո