211652_close_icon
views-count1477 դիտում article-date 13:32 09-01-2019

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 140 կենցաղային կանչ, 63 հրդեհ, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 60 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 112 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 66 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 23 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0667956001547025331719271.jpg[/img]

Նմանատիպ նյութեր