211652_close_icon
views-count2802 դիտում article-date 09:26 09-01-2019

Երևանում և 3 մարզերում հոսանքի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 Այգեստան 9փ. 67-105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11փ. 7-227 սեփական տները մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ գյուղը, Տավուշի մարզում՝ 12։00-13։00 Հաղարծին գյուղը, 13։00-14։00 Դիլիջան քաղաքի Աբովյան, Կալինինի, Գետափնյա փողոցները մասնակի, Սյունիքի մարզում՝ 10։00-13։00 Մուծք գյուղը, 14։00-17։00 Անգեղակոթ գյուղը մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր