211652_close_icon
views-count16231 դիտում article-date 22:23 08-01-2019

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ խուլիգանության հատկանիշներով. Դատախազություն

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/08/Prosecutor/2889943]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/08/Prosecutor/2889943]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր