211652_close_icon
views-count2494 դիտում article-date 21:48 08-01-2019

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայկական Ռեստորանների Միության» անդամների հետ

«Հայկական Ռեստորանների Միություն» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօր՝ հունվարի 8-ին, տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia նախագահ պ-ն Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև: Պրն. Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջ: ՀՌՄ ներկայացուցիչները հույսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա»:

Նմանատիպ նյութեր