211652_close_icon
views-count9813 դիտում article-date 21:24 08-01-2019

Առաջին փոխվարչապետի գրասենյակից հերքում են՝ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին չի առաջարկել իր համար նոր մեքենա գնել. Tert.am

Առաջին փոխվարչապետի գրասենյակից հերքում են տեղեկությունը, թե փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի աշխատակազմին առաջարկել է իր համար նոր մեքենա գնել: «Նման առաջարկ չի եղել»,-[url=https://www.tert.am/am/news/2019/01/08/Ararat-mirzoyan/2889819?fbclid=IwAR1NA77L_w5KJ2ov0xVsH_BRkImKLgUeUO6EnQCo_nM79knf3wgIEB2_o9w]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը: Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ Արարատ Միրզոյանը, դեռ խորհրդարանի նախագահ չդարձած, արդեն հանձնարարել է, որ ԱԺ աշխատակազմն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնի, քանի որ չի ցանկանում օգտագործել նախորդ ԱԺ նախագահների ավտոմեքենան: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Միրզոյանը ցանկացել է, որ իր համար գնեն Mercedes S-Class զրահապատ ավտոմեքենա, որի արժեքը 100 մլն դրամ է: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/01/08/Ararat-mirzoyan/2889819?fbclid=IwAR1NA77L_w5KJ2ov0xVsH_BRkImKLgUeUO6EnQCo_nM79knf3wgIEB2_o9w]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր