211652_close_icon
views-count17469 դիտում article-date 20:16 08-01-2019

7-րդ սերիայի նոր BMW-ն կհամալրվի լազերային լուսարձակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բավարական BMW կոնցեռնը աշխատում է թարմացված BMW 7-րդ սերիայի մոդելի արտադրության ուղղությամբ, սակայն չի շտապում գաղտնազերծել այն: Այնուամենայնիվ, համացանցում գտնվել է Մայամիում բնակվող «ֆոտոլրտես», ով դա արել է արտադրողի փոխարեն: Վերջինը լուսանկարել է նոր մոդելը գաղտնի շնորհանդեսի ժամանակ և տեղադրել լուսանկարները համացանցում: Օգտատերը Twitter-ի իր էջում նշել է, որ 7-րդ սերիայի BMW-ն համալրվել է նոր ռադիատորային ճաղավանդակով, լազերային լուսարձակներով, որոնք նախորդներից ավելի նեղ են: BMW Blog-ը գրում է, որ նոր մոդելային շարքը կներկայացվի 3.0լ աշխատանքային ծավալով V6 շարժիչով, որը 340-390 ձիաուժ հզորություն կապահովի: Կներկայացվի նաև հիբրիդ տարբերակը՝ 400 ձիաուժ հզորությամբ: 7-րդ սերիայի ամենահզոր մոդելը կհամալրվի M850i մոդելի շարժիչով, որի 4,4 լ ծավալով V8 շարժիչը 530 ձիաուժ հզորություն կապահովի: Ըստ տեղեկությունների՝ նոր մոդելը կներկայացվի գարնանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր