211652_close_icon
views-count1910 դիտում article-date 20:02 08-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 8-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ.) արգելափակվել է Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի՝ հարակից տարածքում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 8-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշարձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա.): *** Հունվարի 8-ին, ժամը 14:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը: Փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 8-ին, ժամը 12:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Iveco» մակնիշի բեռնատարը: *** Հունվարի 8-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր