211652_close_icon
views-count2778 դիտում article-date 19:16 08-01-2019

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի հետ

Հունվարի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի (Валерий Малашко) հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի առողջապահության ոլորտին առնչվող որոշումների իրականացման ընթացքին: Մտքեր փոխանակվեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման, փորձի փոխանակման և նախատեսվող երկկողմ միջգերատեսչական փոխայցելությունների ու մասնագիտական հանդիպումների շուրջ։ Նախարար Մալաշկոն ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու մասին 1997 թվականին ստորագրված պայմանագրի դրույթների կիրառման մանրամասները, համաձայն որոնց անհետաձգելի իրավիճակների դեպքում շտապ կամ անհապաղ բժշկական օգնությունը Բելառուսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերվում է անհատույց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները մասնագիտական փոխգործակցության և կապերի խթանմանը նպաստելու համար:

Նմանատիպ նյութեր