211652_close_icon
views-count8724 դիտում article-date 17:59 08-01-2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Իրականությանը չի համապատասխանում տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան է ժամանել քննչական խումբ»: Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:

Նմանատիպ նյութեր