211652_close_icon
views-count2003 դիտում article-date 16:55 08-01-2019

Վենգերը կարող է գլխավորել Կատարի հավաքականը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Կատարի հավաքականը: Ըստ France Football-ի, Կատարի ֆուտբոլային ասոցիացիան ցանկանում է 2022թ. տնային աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար հավաքականը վստահել հայտնի մասնագետի և թեկնածուներին բարձր աշխատավարձ է առաջարկում: Ավելի վաղ նշվել է, որ հավաքականը գլխավորելու առաջարկ է արվել «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմին, սակայն վերջինս մեկնեց Չինաստան: Այժմ հիմնական թեկնածուն 69-ամյա ֆրանսիացին է: Հիշեցնենքն, որ Վենգերը լոնդոնյանը ակումբը ղեկավարում էր 1996-2018 թվականներին:

Նմանատիպ նյութեր