211652_close_icon
views-count1976 դիտում article-date 16:08 08-01-2019

Կյանքից հեռացել է ՀՀ ճարտարապետների միության անդամ Վիգեն Արզումանյանը

Երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը: Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից: Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։ Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են ծառայել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար: Ընդամենը մեկ ամիս առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով Վիգեն Արզումանյանը պարգևատրվել էր «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով: Ավետիք Էլոյանն անձամբ էր այցելել վաստակաշատ մասնագետին՝ մեդալը հանձնելու, նրա մասնագիտական և մանկավարժական գործունեության համար սերունդների անունից երախտագիտություն հայտնելու: Քաղաքաշինության կոմիտեն ցավակցում է Վիգեն Արզումանյանի հարազատներին, մասնագիտական հանրությանը, ուսանողներին՝ մեծ կորստի կապակցությամբ, հավաստիացնելով, որ հեղինակավոր մասնագետի՝ ոլորտի կայացմանն ուղղված ոչ մի ծրագիր անավարտ չի մնալու:

Նմանատիպ նյութեր