211652_close_icon
views-count5084 դիտում article-date 14:43 08-01-2019

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Ինչպես տեղեկացնում «[url=https://armenpress.am/arm/news/960012.html]Արմենպրես[/url]»-ը, Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը: Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն: «Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Մուրադյանը։ Հարցին, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց. «Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր