211652_close_icon
views-count4544 դիտում article-date 14:14 08-01-2019

«Դա բացառել ոչ ոք չի կարող». Արտակ Դավթյանը՝ զինվորների մասնակցությամբ ողբերգական վթարների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իհարկե, մենք հետեւություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից, ավելի խստացվել են քննությունների ու ստուգման որակը, երբ պատրաստվում են վարորդները: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր՝ հունվարի 8–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով զինակոչիկների մասնակցությամբ ողբերգական ավտովթարների խնդրին: «Ավելի կոշտ պահանջներ ենք ներկայացնում զորամասերին, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն նման խնդիրներ չլինելու համար»,-ասաց նա: Դիտարկմանը, որ նման ցավալի դեպքերը շատացել են, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Էդ դեպքում խորհուրդ կտամ ամեն օր նայեք պարոն Շամշյանի հաղորդումները, կտեսնեք մեր ճանապարհներին տիրող իրավիճակը եւ համեմատեք Զինված ուժերում պատահարների հետ»: Նա ընդգծեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են 2000-ից ավելի նոր մեքենաներով, դրան զուգընթաց իրենց դարն ապրած մեքենաները հանվում են շահագործումից ու դա շարունակական գործընթաց է: Հարցին, թե կարո՞ղ եք բացառել, որ այս զորակոչից հետո անսարք մեքենա չի հայտնվի զինված ուժերում, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց. «Այդ գործընթացը բացառել ոչ ոք չի կարող: Ցանկացած տեխնիկա, անգամ նորը, հնարավորություն ունի տեխնիկապես անսարք դառնալու, նաեւ վարելու ընթացքում: Մենք ամեն ինչ անում ենք, որ նման տեխնիկա չհայտնվի երթերի ընթացքում: Մանավանդ առանձնահատուկ ուշադրություն դարձնում ենք ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Պայմանագրային զինծառայողի կողմից վարվող մեքենան նույնպես անպայման ստուգվում է երթերից առաջ: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեց վերահսկողության հարցերը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր