8310 դիտում
10:09 08-01-2019
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. Արտակ Մանուկյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով ընտրվել է ԱԺ պատգամավոր, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագներին։
Նա, մասնավորապես, գրել է.
«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր
ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ
բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։
Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է:
Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»:
Նմանատիպ նյութեր
9913 դիտում
11:13 01-11-2016
«Գազպրոմ Արմենիան» սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ-ին
9357 դիտում
16:44 02-11-2016
«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Հայաստանում գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները
3086 դիտում
23:03 13-01-2022
«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ գազի սակագների վերանայման հայտով
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
541 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
991 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը