211652_close_icon
views-count1170 դիտում article-date 15:31 07-01-2019

ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարարի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։ Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով ամբողջականացնելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով։ Լիբանանի պաշտպանության նախարարը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ՝ խոստանալով համակողմանի աջակցություն հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Նմանատիպ նյութեր