211652_close_icon
views-count1044 դիտում article-date 16:02 07-01-2019

Ավստրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի արտաքին գերատեսչությունում

Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին (Enno Drofenik): Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Էննո Դրոֆենիկը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները համառոտ մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ՝ կարևորելով նաև համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ նաև բարձրաստիճան փոխայցելությունները: Դեսպան Պապիկյանը վստահություն հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկուստեք առկա ներուժի վերհանումը լավագույն հնարավորությունն է խթանելու երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում։ Այդ համատեքստում դեսպան Պապիկյանը բարձր գնահատեց նաև ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին:

Նմանատիպ նյութեր