211652_close_icon
views-count11195 դիտում article-date 11:31 07-01-2019

Արսեն Թորոսյան. Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով՝ 184 հիվանդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը և տոնական օրերը, այսօր այցելել ենք Երևան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Ես եղել եմ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Սուրբ Աստվածամայր և Արաբկիր բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Մուրացան համալսարանական և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում։ Համաձայն ամենօրյա վիճակագրության՝ հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են նույն մակարդակի վրա։ Հանձնարարարել եմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին դասերի սկսմանը զուգընթաց դպրոցական և նախադպրոցական հաստատություններում կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաև պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասն օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչն անթույլատրելի եմ համարում։ Հետևաբար ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր