211652_close_icon
views-count2223 դիտում article-date 12:49 07-01-2019

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս

Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։ Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։

Նմանատիպ նյութեր