5253 դիտում
22:44 06-01-2019
«Դիլիջան» ազգային պարկում մեծամասշտաբ ծառահատումներ են արվել. «Բնապահպանի տուն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:
Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն:
Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:
Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,-ասված է գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
250 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
250 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր