211652_close_icon
views-count20673 դիտում article-date 17:28 06-01-2019

Հայերի մասնակցությամբ ողբերգական ավարտով ծեծկռտուքի առնչությամբ Ղազախստանում ցույցեր են ընթանում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են ընթանում՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի: Ինչպես հայտնում է Радио Азаттык-ը, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում և պահանջում են, որպեսզի սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն տարվի: Հիշեցնենք, որ դանակահարության հետևանքով 1 մարդ էր մահացել, ևս 3-ը՝ վիրավորվել: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր