211652_close_icon
views-count3112 դիտում article-date 12:35 06-01-2019

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված 2 տարեկան երեխային

Հունվարի 5-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում կայանած Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի դռան փականը խափանվել է, ներսում 2 տարեկան երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և երեխային (Ա. Բ., ծնված 2017 թ.) անվնաս դուրս բերել ավտոմեքենայից:

Նմանատիպ նյութեր