211652_close_icon
views-count151534 դիտում article-date 23:43 05-01-2019

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ տղայի, լոգարանում էլ՝ միջին տարիքի տղամարդու դիեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել,որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 62 շենքի բնակարաններից մեկում տղամարդկանց դիեր կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և բաժնի պետի հետաքննության գծով տեղակալ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի 9-րդ հարկի բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցին պառկած հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Ասատրյանի դին, իսկ լոգարանում հայտնաբերել են անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու դի: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանները պարզում են մահացածների ամբողջական տվյալները: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 անձանց մահվան պատճառը հնարավոր է շմոլ գազից լինի՝ բախնիքում տեղադրված գազի կաթսայից: *** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են գազի համար տեղադրված գազի ազդանշանային սարքը պոկված վիճակում։ Մասնագետները տեղում քննիչներին և ոստիկաններին ասում էին, որ այդ սարքը, երբ տարածքը սպասարկող տեսուչն անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ստուգման նպատակով այցելել է տարածքի բոլոր բնակարանները, այդ թվում՝ նշված բնակարան, սարքը եղել է համապատասխան վայրում տեղադրված վիճակում, վառարան էլ բնակարանում չի եղել, և այդ ամենը կա արձանագրված, նշված բնակարանում բնակվողների կողմից էլ՝ ստորագրված։ Հավանաբար, ստուգումից հետո տան բնակիչները տեղադրել են վառարանը, պոկել ազդանշանային սարքը։ Հայտնաբերվել է նաև առաջին հարկից մինչև 9-րդ հարկ բարձրացող լարը, որի մի ծայրը միացված է եղել ազդանշանային սարքին, մյուսն էլ՝ վթարային անջատիչ կապույրին (կլապան)։ Իրավապահները նախնական արդեն ունեն վարկած, որ երկուսի մահը վրա է հասել տանտերերի կողմից գազի կանոնների խախտման պատճառով։ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներն են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ասատրյանը և Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հրաչյա Մկրտչյանը։ Վերջիններս Երևանում զբաղվում էին ներկարարությամբ, և Հ. Մկրտչյանը հունվարի 4-ին տան անդամներին հայտնել է, որ Երևանում ռեմոնտի գործ ունեենալու պատճառով մեկնում է Երևան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ նշված բոլոր խախտումները իրավապահները լուսանկարահանել և արձանագրել են։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության աշխատողները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր