211652_close_icon
views-count2834 դիտում article-date 22:07 05-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 5-ին, ժամը 15:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մասիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 17 կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վարորդը՝ Գ. Տ., ծնված 1989 թ.: *** Հունվարի 5-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 5-ին, ժամը 08:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր): *** Հունվարի 5-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր