211652_close_icon
views-count12361 դիտում article-date 18:56 05-01-2019

Ինչո՞ւ է պատգամավորական մանդատից հրաժարվել «Իմ քայլ»-ի թեկնածու Նարեկ Բաբայանը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/01/05/1006939/?fbclid=IwAR10KTDjLkYqi_bpbuEEa3LwcXKtMLny6zpOPyfFR7RluEgiQ5oev9WK1h4]Aravot.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, դեկտեմբերի 9-ին վարկանիշային ընտրակարգով ընտրված Նարեկ Բաբայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից։ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային քվեարկությունը այս պատկերն ուներ. Տրդատ Սարգսյան (10 042), Տիգրան Կարապետյան (9 922), Նարեկ Բաբայան (9 657), Կարեն Համբարձումյան (7 474), Արմեն Խաչատրյան (6 657): Բաբայանի ընտրողները դժգոհ են իրենց ընտրյալի այս որոշումից եւ սոցցանցերում բուռն քննարկում են սկսել։ Ընտրությունից հետո Նարեկ Բաբայանը շնորհակալություն էր հայտնել իր ընտրողներին՝ խոստանալով ջանք ու եռանդ չխնայելով՝ լուծել ցանկացած հարց ու խնդիր։ «Այս 9657 ձայները, որ ես ստացա ձեզանից, ոչ միայն չեն կորչելու, այլեւ մի մեծ տուն են կառուցելու Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում, որտեղ բոլորը լինելու են ազատ, հավասար, հնարավորինս անհոգ եւ, իհարկե, երջանիկ։ Ձեր քվեներով դուք եւս մեկ անգամ ամրագրեցիք հեղափոխությունը, որը տանում է միմիայն դեպի վեհ, ամուր, ապահով եւ իհարկե երջանիկ Հայաստան։ Շնորհակալ եմ»,-գրել էր Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/05/1006939/?fbclid=IwAR10KTDjLkYqi_bpbuEEa3LwcXKtMLny6zpOPyfFR7RluEgiQ5oev9WK1h4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր