4231 դիտում
17:59 04-01-2019
Ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին և կնոջ գլխին հարվածողին
Հունվարի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀԱԹ Բ2 թաղամասի 93 շենքի բակում դանակահարություն է եղել և խնդրում են, որ ոստիկաններ մոտենան:
Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.25-ին, շենքի մուտքում ծագած վիճաբանության ժամանակ՝ ոմն Էդուլը, ձեռքի սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նույն շենքի 37-ամյա Նարե. Դ-ին, իսկ ոմն Սերգեյը հարվածել է 63-ամյա Գյուլնարա Հ.-ի գլխին:
Շտապօգնության խումբը Գյուլնարա Հ.-ին, գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են ոմն Էդուլի և Սերգեյի ինքնությունները, որոնք հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
16:12 27-05-2015
Վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածողին հայտնաբերեցին
1548 դիտում
20:39 06-11-2014
Ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Այս բաժնից
1522 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը