211652_close_icon
views-count34680 դիտում article-date 15:05 04-01-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 25-ամյա վարորդի Opel-ն ու 21-ամյա վարորդի Нива-ն. 6 վիրավորներից 4-ը ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 MF 946 համարանիշի և 21-ամյա Էրիկ Ասատրյանի վարած ВАЗ 2121 4 մակնիշի 35 XA 825 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Է. Ասատրյանը, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչներ, 31-ամյա Արմինե Միսակյանը, 42-ամյա Արտյոմ Միսակյանը, 5-ամյա Արեգ Միսակյանը, 9-ամյա Արփի Միսակյանը և վարորդի համագյուղացի՝ 36-ամյա Արմեն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեծ մասն ընտանիքի անդամներ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր