211652_close_icon
views-count3296 դիտում article-date 17:30 03-01-2019

Լուվրը զբոսաշրջիկների քանակով 2018-ին ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականին Լուվր է այցելել ավելի քան 10 միլիոն մարդ. Փարիզի հանրահայտ թանգարանի համար դա համարվում է բացարձալ նոր ռեկորդ: «Իր պատմության և ես կարծում եմ՝ թանգարանների պատմության մեջ առաջին անգամ, 2018-ին ավելի քան 10 մլն մարդ է այցելել Լուվր», հայտարարել է Լուվրի ղեկավար Ժան-Լյուկ Մարտինեզը: Ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչը ընդգծել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքաքի հռչակավոր թանգարանին հաջողվել է իր իսկ ռեկորդը թարմացնել «Փարիզում միջազգային զբոսաշրջության վերականգնումից հետո», որն անկում էր ունեցել Փարիզում ահաբեկչական մի քանի հարձակումներից հետո: Նախորդ ռեկորդ թանգարանը սահմանել էր վեց տարի առաջ՝ 2012 թվականին. այն ժամանակ թանգարան էր այցելել 9,7 մլն զբոսաշրջիկ: Փարիզյան Լուվրը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր թանգարաններից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր