211652_close_icon
views-count35138 դիտում article-date 15:28 03-01-2019

Տարվա ամենահիմար հանցագործներ են ճանաչվել չինացի 2 կողոպտիչներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. ընթացում աշխարհում գրանցվել են բազմաթիվ արտառոց և զվարճալի դեպքեր՝ կապված հանցագործությունների հետ: Տարվա ամենահիմար հանցագործների մրցանակը մեծ առավելությամբ շնորհվել է չինացի երկու երիտասարդների: Շանհայցի երկու կողոպտիչ փետրվարին մտադրվել են խանութ ներխուժել՝ փորձելով աղյուսներով նախապես ջարդել ցուցափեղկը: Առաջին աղյուսը հասել է նպատակին, իսկ ահա երկրորդ հարվածը ճակատագրական է եղել՝ դիպչելով հանցագործներից մեկի գլխին և ծանր մարմնական վնասվածք հասցնելով: «Եթե բոլոր կողոպտիչներն այսպիսին լինեին, մենք երբեք ծանրաբեռնված չէինք աշխատի», նշել է Շանհայի ոստիկանության ներկայացուցիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր