211652_close_icon
views-count14183 դիտում article-date 13:33 03-01-2019

Չինաստանում մահապատժի են ենթարկել մոլագար մարդասպանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 3-ի առավոտյան Չինաստանում մահապատժի են ենթարկել մարդասպան մոլագարին, որը սպանել է 11 հոգու՝ բոլոր տարբեր տարիքի կանայք: 54-ամյա Գա Չենյունին մահապատժի մասին հայտարարել է Բային քաղաքի ժողովրդական դատարանը: Նախորդ տարվա մարտին դատարանը Չենյունին մեղավոր է ճանաչել սպանություններում, բռնաբարություններում, կողոպուտներում և դիերի նկատմամբ դաժան վերաբերմունքում (նա իր զոհերի դիերը մասնատում էր): Ընդ որում, մոլագարին հաջողվել էր անպատիժ մնալ գրեթե 30 տարի. հետաքննության տվյալներով, առաջին հանցագործությունը նա կատարել է 1988 թվականին, վերջինը՝ 2002-ին: Նրան հայտնաբերել և ձերբակալել են միայն 2016թ. օգոստոսին՝ առաջին սպանությունից 28 տարի անց: Մարդասպանի զոհերից ամենակրտսերը եղել է 8 տարեկան: Գա Չենյունն իր մեղքն ընդունել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր