211652_close_icon
views-count18522 դիտում article-date 12:00 03-01-2019

Երևանում բախվել են 22-ամյա վարորդների Mercedes-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքիավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 07:10-ի սահմաններում, Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Յուրի Ճորոխյանի վարած Mercedes մակնիշի 10 OM 505 համարանիշի և 22-ամյա Գևորգ Բարսեղյանի վարած Toyota մակնիշի 51 LA 500 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Բարսեղյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Յուրի Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր