211652_close_icon
views-count54256 դիտում article-date 11:35 03-01-2019

Երևանում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողը BMW-ով վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող 4 հոգու. 2-ը երեխա են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ին սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշիկ Մկրտչյանին, Երևանի բնակիչ, 34-ամյա Վազգեն Աղաբեկյանին, 12-ամյա Լիլիթ Աղաբեկյանին և 8-ամյա Վարուժան Աղաբեկյանին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթից Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները վրաերթի ենթարկված Վ. Աղաբեկյանի երեխաներն են, իսկ վարորդ Կ. Թախումյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր