211652_close_icon
views-count3867 դիտում article-date 22:59 02-01-2019

Պետք է կանխել հակառակորդի հնարավոր գործողությունները Գեղարքունիքի ուղղությամբ, որ Նախիջևանի օրինակը չկրկնվի. Վովա Վարդանով. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թ. ռազմական ոլորտում ձեռքբերումներ չեմ տեսնում, փոխարենն ունեցել ենք նահանջներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/vova-vardanov/2886860?fbclid=IwAR1_G_CvVwCDH29yRf12HWI5YGB7IkDqJPkcd-Qm8Qlt2SKjE01R7hNgCmA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: «2018-ին պարզապես եղել են խոսակցություններ, որ գրոհող զենք են ձեռք բերելու Su-30SM-ները, բայց դա դեռ շոշափելի մակարդակում չէ, որ գնաս տեսնես: Ինչ վերաբերում է նահանջին,ապա Նախիջևանի օրինակը: Այնտեղ ունեցանք բավականին լուրջ կորուստ, երբ որ 1-1,5 տարի առաջ զգուշացնում էի, որ թուրքերը մեծ ուշադրություն են դարձնելու Արցախին կապող գլխավոր երկու երակներին, փորձելով չեզոքացնել, բոլորն ասում էին, որ խուճապ եմ առաջացնում մարդկանց մոտ, բայց ի՞նչ ստացվեց. թուրքերը վիզուալ վերահսկողության տակ վերցրին Նախիջևանի հատվածում դիրքեր ու դիրքերը վերցնելու արդյունքում վերահսկողության տակ են պահում Վայքով անցնող միջպետական ճանապարհը, որը մեզ կապում է Իրանի հետ և Արցախի ՊԲ-ի սնուցող երակներից մեկն է: Հիմա եթե մի քիչ խելացի լինեն, գոնե նման բան թույլ չեն տա Վարդենիս ուղղությամբ` Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում»,-նշեց նա: Վովա Վարդանովն ասաց, որ այժմ հակառակորդի թիրախում կլինի Գեղարքունիքի հատվածը: «Էդ երկու կապող օղակները 2016թ. թույլ տվեցին կանգնացնել բավականին լուրջ մտածված օպերացիա, ընդ որում, կանգնեցրին համեմատաբար քիչ զոհերով: Կանգնեցնելը հիմնականում տեղի ունեցավ՝ այս 2 սնուցող երակներով լայնածավալ օգնություն Արցախի ՊԲ-ին հասցնելով: Նկատի ունեմ օգնությունը թե´ կամավորների տեսքով, որը բավականին լուրջ ռեզերվ էր և թե´ հրետանային զորամասերի տեղաշարժմամբ»: Վովա Վարդանովն ընդգծում է, որ ակտիվ գործողությունների հնարավորությունը թողել ենք հակառակորդին, վերջինս էլ ուժերը կենտրոնացնում է Արցախի ուղղությամբ և ՀՀ-ից Արցախի ՊԲ սնուցող ուղղություններով: Ըստ ազատամարտիկի՝ այն, որ Տավուշի հատվածում ԶՈՒ-ի փոխարեն սահմանապահ զորք է տեղակայելու, խոսում է այն մասին, որ հանգիստ են, գիտեն, որ հայկական կողմը ակտիվ գործողությունների չի դիմի, և իրենք ուժերը կուտակելու հնարավորություն կունենան: Նրա կարծիքով՝ պիտի ակտիվ գործողությունների անցնել ասվածը կանխելու համար, ընդ որում, պարտադիր չէ, հենց նույն ուղղություններից: Վովա Վարդանովն ընդգծեց, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված ոչ թե այս կամ անձին պատասխանատվության ենթարկելու մասին պիտի խոսել, այլ պետք է հետևություններ անել, իսկ քաղաքական էլիտան հետևություններ չի էլ ցանկանում անել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/02/vova-vardanov/2886860?fbclid=IwAR1_G_CvVwCDH29yRf12HWI5YGB7IkDqJPkcd-Qm8Qlt2SKjE01R7hNgCmA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր