211652_close_icon
views-count3762 դիտում article-date 22:12 01-01-2019

Հռոմի պապը միասնության ու խաղաղության կոչ է հնչեցրել

Քաղաքականությունը միայն ղեկավարների մենաշնորհը չէ, որոշումների կայացմանը պետք է բոլորը մասնակցեն, հայտարարել է Հռոմի պապ Ֆարնցիսկոսը այս տարվա առաջին ուղերձում: Հաղորդում է [url=https://www.vaticannews.va/hy/pope/news/2019-01/hy-pope-angelus-01-01-19.html]«Վատիկանի ռադիոն»[/url]։ Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է՝ մենք բոլորս ենք պատասխանատու մեր «քաղաքում» տիրող վիճակի համար: Միասնության ու խաղաղության կոչում Ֆրանցիսկոսը հատուկ ձոն է ներբողել մայրութանը։ «Մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք մայրերից, և նրանցից սովորենք, որ հերոսությունը ինքնանվիրման մեջ է, ուժը՝ կարեկցանքի, իմաստությունը՝ հեզության»,֊ ասել է Հռոմի պապը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր