211652_close_icon
views-count5420 դիտում article-date 19:01 01-01-2019

Գերմանիայի արևմուտքում տղամարդը մի խումբ մարդկանց վրաերթի է ենթարկել

Գերմանիայի արևմուտքում 50-ամյա տղամարդը արծաթագույն Mercedes-ով կանխամտածված վրաերթի է ենթարկել մարդկանց խմբին։ Առնվազն 4 մարդ տուժել է: Երեքշաբթի տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը, հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BD%D0%B0-%D0%B7%D0%B0%D0%BF%D0%B0%D0%B4%D0%B5-%D1%84%D1%80%D0%B3-%D0%B2%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C-%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%80%D1%88%D0%B8%D0%BB-%D1%81%D0%B5%D1%80%D0%B8%D1%8E-%D0%BD%D0%B0%D0%B5%D0%B7%D0%B4%D0%BE%D0%B2-%D0%BD%D0%B0-%D0%BF%D0%B5%D1%88%D0%B5%D1%85%D0%BE%D0%B4%D0%BE%D0%B2/a-46917103]Deutsche Welle[/url]-ն: Նշվում է, որ վարորդը մի քանի անգամ տարբեր վայրերում փորձել է անցորդներին վրաերթի ենթարկել. սկզբում Բոտտրոպ քաղաքում, հետո Էսեն քաղաքում, որտեղ իրավախախտը ձերբակալվել է: Ձերբակալվելու ժամանակ նա այլատյացություն պարունակող արտահայտություններ է արել։ Այդ հաշվի առնելով, ոստիկանությունը չի բացառում, որ նրա գործողությունների շարժառիթը այլատյացությունն է:

Նմանատիպ նյութեր