211652_close_icon
views-count33675 դիտում article-date 17:40 31-12-2018

Որսագողություն Տավուշի մարզում. 32-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի հրացանով Հովք գյուղի դիմացի անտառում եղնիկ է սպանել

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի որս կատարելու կասկածանքով Հովք բնակավայրի հարևանությամբ գտնվող «Գոշավան» կայարանի մոտից Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Վազգեն Գևորգյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացան, իսկ ավտոմեքենայում եղած ուսապարկի մեջ 1 գլուխ սպանված եղնիկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որսագողը ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում խոստովանել է, որ եղնիկը որսացել է Հովք գյուղի դիմացի անտառում՝ իր մոտ եղած ապօրինի պահվող նշված հրացանով: Դիլիջանի ոստիկանությունը սպանված եղնիկը փաթեթավորել և ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի տեսչական մարմնին: Հրացանի փաստով էլ նշանակվել է փորձաքննություն: Որսագողը ստորագրությամբ ազատ է արձակվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր