211652_close_icon
views-count2821 դիտում article-date 16:11 31-12-2018

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել առվի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «MAN» մակնիշի քարշակ ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ.): *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 03:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գավառ 22-րդ կմ-ի հատվածի արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ. և 3 ուղևոր)։ *** Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղի ճանապարհին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նմանատիպ նյութեր