1770 դիտում
14:50 31-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ռուս-հայկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Վստահ եմ, որ դաշնակցային կապերի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում կառուցողական համագործակցության ու գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդումը լիովին բխում են մեր եղբայրական ժողովուրդների շահերից:
Մաղթում եմ Ձեզ, Արմեն Վարդանի, Ձեր մտերիմներին ու հարազատներին քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի բնակիչներին՝ բարգավաճում ու բարօրություն»:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Կարևոր է, որ 2018թ.-ին մեր երկրները շարունակեցին համատեղ աշխատանքը փոխշահավետ համագործակցության ակտիվացման ուղղությամբ։ Զարգացել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցությունը, ընդլայնվել են կապերը տարածաշրջանային, գործարար և հասարակական կառույցների միջև: Խորացել է ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Համոզված եմ, որ մեր ընդհանուր շահերից է բխում պահպանել ու ամրապնդել այս դրական միտումները գալիք տարում։
Հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և այլ պաշտոնատար անձինք:
Նմանատիպ նյութեր
866 դիտում
18:25 20-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ
1984 դիտում
20:34 28-12-2019
ՀՀ Վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստանում գալիք տոների կապակցությամբ
1084 դիտում
22:02 30-12-2021
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է ստանում գալիք տոների կապակցությամբ
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո