211652_close_icon
views-count9066 դիտում article-date 11:08 31-12-2018

ՌԴ Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքը մասամբ փլուզվել է. վնասվել է 48 բնակարան. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 3 մարդ, տուժածները մի քանի տասնյակն են: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ որպես պայթյունի պատճառ դիտարկվում է միայն գազի արտահոսքը, մյուս վարկածները չեն քննարկվում: Նշվում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շքամուտքերից մեկը, վնասվել է 48 բնակարան, որոնցում ապրում էր 110 մարդ: Պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 196 մարդ, 58 միավոր տեխնիկա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին ու զոհերի հարազատներին: Այս պահին շենքից տարհանվում են բնակիչները: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր