211652_close_icon
views-count16244 դիտում article-date 17:51 30-12-2018

Սպառնում են ինձ, իմ ընտանիքին ու գործընկերներին. Մանվել Գրիգորյանի պաշտպան. Tert.am

Փաստաբանների անունից ոստիկանապետին և դատախազին դիմում եմ ներկայացնելու, որ միջոցներ ձեռնարկեն և քրեաիրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից փաստաբանների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/30/Arsen-mkrtchyan/2885875]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, իմ ընտանիքին, իմ գործընկերներին վերաբերող: Այսպես կոչված երիտասարդ ակտիվացած տարրերը թող չկարծեն, թե կմարսեն և կմնան անպատիժ: Իրավական դաշտում գործող փաստաբանները, իրավապաշտպանները միավորվելու միտում ունեն, և արդար դատախազների ու դատավորների հետ միասին կարող ենք կանգնել կողք կողքի»,- շեշտեց նա: Արսեն Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքները հնչում են տարբեր տիրույթներում, թե կոնկրետ ովքեր են հնչեցնողները, նա չմանրամասնեց: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/30/Arsen-mkrtchyan/2885875]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր