211652_close_icon
views-count6538 դիտում article-date 22:58 30-12-2018

Անասնագողության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 22-ի առավոտյան Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեց. գիշերն օգտվելով, անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել: Օպերատիվ խումբը Չկալովկա մեկնեց: Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու տուժողից հաղորդում վերցնելուց հետո իրավապահները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վաղարշապատի Կարճիկյան փողոցի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանը: Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Մարտիրոսյանն այդ գիշեր մենակ չի գործել: Գողությանը մասնակցել էր նաև Մարիետա անունով մեկն` իր ընկերների հետ: Ավելի ուշ քրեական հետախույզները ճշտեցին կնոջ ինքնությունը` Վաղարշապատի բնակչուհի Մարիետա Խաչատրյանն է: Դեկտեմբերի 25-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին: Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտանբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: [u]ՀՀ ոստիկանություն[/u]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր