2046 դիտում
13:20 30-12-2018
Առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին:
Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:
Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:
Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղեւնիները զարդարող շղթաները նաեւ լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:
Կրկին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման եւ մեր երազանքների իրականացման հերթական տարին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
21:10 05-01-2025
Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի պատգամը
1435 դիտում
21:05 05-01-2025
Ռուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին 6 պետություններից մեկը
1399 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am