211652_close_icon
views-count69193 դիտում article-date 11:35 30-12-2018

Արաբկիրի ոստիկանների ամանորյա «նվերը» համաներմամբ ազատված բնակարանագողերին. հայտնաբերվել են բնակարանագողերը և գողոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ Արաբկիրի վարչական շրջանի Կոմիտաս պողոտա և Վրացական փողոցի խաչմերուկից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Գևորգ Մանուկյանը և 23-ամյա Արմեն Վարդանյանը: Վերջիններս կասկածվում են Երևանի մի քանի վարչական շրջաններում բնակարանային գողություններ կատարելու մեջ; Արաբկիրի ոստիկանների ճիշտ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է նաև դեկտեմբերի 28-ին Երևանի բնակիչ, 33-ամյա Նազելի Իսպիրյանի բնակարանից նշված անձանց կողմից կատարված գողությունից հետո իրենց հետ տարած գողոնը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գ. Մանուկյանն ու Ա. Վարդանյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վարդանյանը նախկինում դատապարտված է եղել ավազակային հարձակման համար, իսկ Գ. Մանուկյանը՝ սպանության փորձի: Ա. Վարդանյանը վերջերս է ազատվել համաներմամբ: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ վերջիններս մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում ևս կատարել են բնակարանային գողություններ: [b]Ձերբակալվածներ՝ 23-ամյա Գևորգ Մանուկյանն ու 23-ամյա Արմեն Վարդանյանը [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/038651500154615575317625.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0185570001546155768337489.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր